կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-20 16:24
Առանց Կատեգորիա

Երկտողեր երկոտանիների մասին

Երկտողեր երկոտանիների մասին

 

Ա՛խ, որքան եմ ես ջանում

Օֆշոր բացել Դիլիջանում…

 

Ճռռում է դռանդ պետլի՞ն՝

Մեղավոր՝ Սամոյի  «Բենթլին» 

 

Եթե դու ունես տրամ,

Տուր ինձ 150 դրամ…

 

Ամբողջ մարզում Սյունիքի

Թայը չկա Սուրիկի…

 

Գյումրի, քաղաք իմ վարպետ,

Վարդանիկդ՝ քաղքի պետ…

 

Կովալը արդեն այցով աներկյուղ,

Կարող է մտնել հերոսների գյուղ…

 

Կոմիսար Մեգրեն կորցրեց ձիրքը,

Երբ ձեռքը առավ Վովայի գիրքը…

 

Յար խիարիդ մեռնեմ, ջան խիարիդ մեռնեմ,

Յարիս ցանած թարս խիարին մեռնեմ…

 

 

Տարբեր բանաստեղծական գործերից

ու ժողովրդական բանահյուսությունից

պեղեց, գրեց, գրոտեց

Էդիկ Անդրեասյանը