Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Աահակյանը լուրջ մրցակից ունի, հիմա Գրիգորիչի փոխարեն քվեարկություններից առաջ պատգամավորներին հեռախոսազանգով «բերման է ենթարկում» Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակցի աչքից չի վրիպել, թե ինչպես է Աժ արտահերթ նիստում քննարկված օրինագծերի քվեարկությունից առաջ Հ. Սահակյանն ակտիվորեն զանգահարում իր գործընկերներին ու հրավիրում դահլիճ՝ քվեարկության: Արդյունքում ՀՀԿ խմբակցությունը քվեարկությունից առաջ գրեթե ողջ կազմով ներկա էր դահլիճում: Սակայն Հ. Սահակյանը թերթի հետ զրույցում հերքել է, թե ինքը պատգամավորներին քվեարկության է բերում: