Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Վրաստանում առաջարկել են պատգամավորներին աշխատանքի (և աշխատանքից տուն) հասցնել ինքնաթիռով: Նման առաջարկով, ինչպես հաղորդում է Грузия Online-ը, հանդես է եկել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Դավիդ Սագանելիձեն:
Նախաձեռնությունը կապված է այն բանի հետ, որ երկրի խորհրդարանը ավելի վաղ մայրաքաղաքից տեղափոխվել է Քութայիս, որը գտնվում է երկրի արևմտյան հատվածում:
«Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցչի խոսքերով` ինքն արդեն պայմանավորվել է չվերթերի համար «Աիրզենա» ընկերության հետ: Առավոտյան թռիչքը կիրականացվի 10:00-ին, իսկ երեկոյան` 21:00-ին: Այսպիսով` պատգամավորները ընդամենը 20 րոպեում կարող են աշխատանքի վայր հասնել: Թռիչքը կարժենա մոտ 54 դոլար: