|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով, «ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դնում է հանրային քննարկման:
Քննարկման նպատակն է մինչեւ Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին:
Բոլոր դիտողությունները եւ առաջարկները մինչեւ ս.թ. հունիսի 25-ը ներառյալ գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին:
«ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը» կարող եք ներբեռնել այստեղ: