|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հյուսիսային Օսիայում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսում գտնվող 4 երեխաները Ռոստովից գնում էին Հայաստան` մրցումների մասնակցելու. հայտնում է РИА Новости-ն: Երկուսը ծանր վիճակում են, մյուս երկուսի վիճակը միջին ծանրության է:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր` ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: