|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 10-ից 11-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման պլանավորման երկրորդ համաժողովին. տեղեկացնում ենՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է նաև մրցումների կազմակերպչական միջազգային կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերի քննարկմանը: