|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Երեկ հետկեսօրին ՀՀԿ գրասենյակի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Կրկին «գոլդ» համարներով մեքենաների «հավաք» էր: Միայն Գևորիկը չկար:
Պարզվեց` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ քաղխորհրդին է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը երկուշաբթի մտնելու է ԱԺ: ՀՀԿ-ում անշլագ էր. մարզպետները, գերազանցիկների պես, շատ վաղ էին եկել ու ՀՀԿ-ական իրենց երևանաբնակ ընկերների հետ մի տասը «կռուգ» պտտվեցին գրասենյակի ու կառավարության շենքի շուրջ` մինչև ժամը լրանա: Ամենաուշը եկավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ու խիստ գործնական մտավ նիստերի դահլիճ:
Ոտքի վրա էր Արմեն Աշոտյանը, որն «Ազատություն» ռ/կ-ի համար նկարվելուն զուգահեռ տանտիրոջ նման դիմավորում էր եկողներին, այդ թվում և կառավարության նոր ու հին անդամներին, ճանապարհում նիստերի դահլիճ: Ծրագրի քննարկումից անմիջապես հետո` ժամը 7-ին, ՀՀԿ խորհուրդը, քննարկումից հոգնած, գլուխներն ուռած, ուղիղ գնաց Սամվել Լիմինդրովիչի «Փարվանա» ռեստորան, որտեղ հնչելու էր Երևանի ընտրությունների վերջին ակորդը. Տարոն Մարգարյանը եզրափակիչ քեֆի էր հրավիրել ողջ իշխանական էլիտային` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Այսօր ՀՀԿ-ն ստիպված պիտի լինի շատ արագ «պախմելից» դուրս գալ, որովհետև երեկոյան գործադիր մարմնի նիստն է, որտեղ պետք է հաստատվի կառավարության ծրագիրը, քննարկվեն ՀՀԿ-ականների առաջարկությունները»,-գրում է «Հրապարակ»-ը: