կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 17:02
Իրավական

Հայտնի է «Նուբարաշենի» կալանավորի` ասեղ կուլ տալու պատճառը

Հայտնի է «Նուբարաշենի» կալանավորի` ասեղ կուլ տալու պատճառը

Այսօր տեղեկություն ստացվեց, որ մի կալանավոր, որի վերաբերյալ գործը քննվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ասեղ է կուլ տվել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ հիշյալ կալանավորը նախկինում մի քանի անգամ ազատազրկման դատապարտված Հրաչյա Գևորգյանն է: Իսկ ներկայումս նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 182-րդ, 316-րդ , մասի, 34-139 հոդվածի 1-ին մասերի և 218 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա նշեց, որ երեկ կալանավորն ապօրինի պահանջներ է ներկայացրել ՔԿՀ-ի վարչակազմին, ինչից հետո հայտարարել է, որ առարկա է կուլ տվել:

 

Ղլեչյանի խոսքով` բժիշկները նրան ռենտգեն հետազոտության են ենթարկել և պարզել, որ փոքրիկ ասեղ է կուլ տվել, որը, ըստ բժիշկների, բնական եղանակով դուրս կգա, բժշկական միջամտության կարիք չկա:  

 

Yekir.am-ի տեղեկություններով` երեք օր առաջ հիշյալ կալանավորը ՔԿՀ-ի վարչակազմին խնդրել էր իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»` վիրահատության, հակառակ դեպքում` սպառնացել էր ասեղ կուլ տալ: Փաստորեն, իր խոսքը «գետնով չտվեց»: