|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլլերը գերմանական լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման և իր սպասելիքների մասին:
«Բորուսիա»-ի դեմ խաղը միշտ հետաքրքիր և դիտարժան է ստացվում: Ինձ դուր է գալիս այն միտքը, որ մենք խաղալու ենք հենց նրանց դեմ: Իրոք, եկել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու ժամանակը. արդեն երրորդ անգամ հասնում ենք եզրափակիչ: Եթե մենք այս անգամ էլ պարտվենք, ապա մեզ կկոչեն անհաջողակներ: Ես դա չեմ ուզում»,- Մյուլլերի խոսքն է մեջբերում championat.com-ը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 25-ին Լոնդոնում: