|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իսրայելը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Գերմանիայի դեմ: Պատճառն այն է, որ Գերմանիայի գործողությունների հետեւանքով Իսրայելը 2018-ին տեղ չի չունենա ԱԽ-ում` որպես ժամանակավոր անդամ. տեղեկացնում է mignews.com-ը:
Անվտանգության խորհուրդն ունի 5 մշտական անդամ եւ 10` ժամանակավոր, որոնք ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից 2 տարին մեկ անգամ: Արաբական պետությունների ճնշման արդյունքում Իսրայելը հեռացվել է ասիական տարածաշրջանի երկրների խմբից եւ տեղափոխվել արեւմտաեվրոպական երկրների խումբ: Անսպասելիորեն Գերմանիան նույնպես առաջադրել է իր թեկնածությունը, թեեւ, ինչպես պնդում է Իսրայելը, այդ երկու երկրների միջեւ պայմանավորվածություն է եղել, որ Գերմանիան չի առաջադրվելու: