Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ և չի կարող դառնալ՝ ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը հիշեցրել է, որ ինքը 2-3 տարի առաջ էր ասել այդ մասին.
«Ես հայտարարեցի, որ ԲՀԿ-ն և Ծառուկյան Գագիկը չեն կարող լինել ընդդիմադիր՝ ոչ թե համապատասխան արժանիքներ չունենալու պատճառով, այլ Հայաստանում մարդիկ խոցելի են և հատկապես՝ հարուստ մարդիկ: Ընդ որում, այդ հայտարարության համար ես մեծ պրոբլեմ եմ ունեցել այն ժամանակ ՀՀՇ-ում: Շատ մեծ պրոբլեմ:
ՀՀՇ-ից հայտարարություն եղավ մամուլում, որ Հովհահաննես Իգիթյանը իր անձնական կարծիքն է արտահայտում: Այն ժամանակ իրենք ասում էին՝ բանակցություններ, ես պարզ ասացի՝ գործարք, իսկ ես ՀԱԿ-ԲՀԿ գործարքներին դեմ եմ: Այսօր, փաստորեն, Գագիկ Ծառուկյանն ասաց այն, ինչ բոլորը գիտեին:
Ես չեմ կարծում, որ սրանով որևէ մեկը, այդ թվում՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի ասեն, որ սխալվել են: Սխալը սկզբից կար: Կուսակցությունն իր գործանեությունն աոաջին հերթին պիտի ուղղի հասարակությանը, ցույց տա, թե ինչքանով է ինքը ճիշտ և սխալ:
Նայեք, այդ գործարքից, նկատի ունեմ՝ ՀԱԿ-ԲՀԿ գաղտնի բանակցություններից, կորցրել են և ՀԱԿ-ը, և ԲՀԿ-ն: Բայց ԲՀԿ-ն լռելով այս 2-3 տարին, չմեկնաբանելով այն՝ ավելի քիչ կորցրեց և այսօր վերականգնում է: ճիշտն ասած, ես ԲՀԿ-ի տեղը տեսնում եմ տնտեսական քաղաքական դաշտում: Այսօր չէ, բայց մի օր խոսելու եմ, երբ որ մենք Ձևավորենք աոանձին կուսակցություն»: