|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՅԴ նախընտրական շտաբին կից գործող թեժ գիծը վաղ առավոտից ահազանգեր է ստանում ընտրակաշառքի վերաբերյալ:
Այսպես ` քաղաքացին ահազանգում է, որ Շենգավիթ վարչական շրջանի Ավիացիայի թաղամասում` 169 դպրոցի դիմաց գտնվող 5 հարկանի շենքի բակում, 12/20, 12/21 ընտրատեղամասերի ընտրողներին ընտրակաշառք է բաժանվում :
Ահազանգ է ստացվել նաև Կենտրոն համայնքից: Բնակիչներիը հայտնում են, որ մի քանի անձինք` Կենտրոն թաղապետարանի հովանու ներքո, համատիրության միջոցով դիմումներ են հավաքում և գումարներ բաժանում Պուշկինի դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ընտրողներին: Նրանց հորդորում են բաց քվեարկել` պատճառաբանելով, թե հանձնաժողովի անդամները պետք է տեսնեն, որ նրանք արդեն քվեարկել են:
6/28,29,30 տեղամասերի դիմաց կանգնած են մեքենաներ և բնակիչներին ընտրակաշառք են բաժանում: