|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս կիրակի տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունն իր ցուցակի օգտին ձայներ ապահովելու համար անխնա կերպով շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսն ու իշխանական լծակները: Դեռ շաբաթներ առաջ տեղեկություններ կային, որ Հայաստանի զինված ուժերում հրահանգ է իջեցվել երևանյան գրանցում ունեցող բոլոր զինվորներին և սպաներին հինգ օրով արձակուրդ տալ, որպեսզի նրանք մասնակցեն ավագանու ընտրություններին:
Երեկ, սակայն, «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ զինվորներին արձակուրդ է տրվել ոչ թե հինգ, այլ ընդամենը երեք օրով: Ընդ որում, Երևանից ոչ հեռու գտնվող զորամասերից Երևանյան գրանցում ունեցող զինվորներին տրվելու է մեկ օր: ՀՀԿ-ն, որ ընթացքում գործի է դրել մարզպետարաններին, դպրոցներին, երևանյան գրանցում ունեցողների զանազան ցուցակներ է կազմում և ուղարկում ՀՀԿ ղեկավարությանը, այս անգամ ևս ընտրություններին մասնակից է դարձնելու բանակին: