Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարծում եմ՝ ինձ դեռ սիրում ես, բայց չենք կարող չնկատել այն փաստը, որ ես բավարար չեմ քեզ համար: Գիտեի, որ սա տեղի կունենա: Ես քեզ չեմ մեղադրում՝ ուրիշ կնոջ սիրահարվելու համար: Ես նույնիսկ բարկացած չեմ: Պետք է լինեի, բայց չեմ: Ես ցավ եմ ապրում: Մեծ ցավ: Կարծում էի, թե կարող եմ պատկերացնել՝ որքան ցավոտ կլինի սա, բայց սխալվում էի:
Հարուկի Մուրակամի
Երբեւէ սիրահարված եղե՞լ եք: Ահավոր է, այնպես չէ՞: Որքա՜ն խոցելի է այն դարձնում քեզ: Այն բացում է սիրտդ, որի պատճառով որեւէ մեկը կարող է ներթափանցել եւ խառնել՝ ամբողջովին:
Նիլ Գեինման
Ինչպե՞ս եմ քեզ սիրում:
Թույլ տուր հաշվել:
Ես քեզ սիրում եմ այնքան խորը, լայն եւ բարձր
Որքան հոգիս կհասնի:
Էլիզաբեթ Բարեթ Բրոունինգ
Ես սիրահարվեցի նրա քաջությանը, անկեղծությանը եւ բոցավառ ինքնահարգանքին: Եվ հենց սրան կհավատամ, անգամ երբ ողջ աշխարհը ինձ ապացուցի, որ նա այն չէ, ինչ երեւում է: Ես սիրում եմ նրան, եւ սա ամեն ինչի սկիզբն է:
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Ես մտադիր չէի նրան սիրել: Ընթերցողը գիտի, որ ամեն ինչ արել եմ՝ հոգիս այրող սիրո ծիլերը արմատախիլ անելու համար: Նա ստիպեց, որ սիրեմ նրան` առանց իր վրա նայելու:
Շարլոտ Բրոնտե
Ահա նա՝ ամբողջովին իմը: Ամեն ինչ անում էր՝ ինձ գոհացնելու համար: Ինչպե՞ս կարող էի նրան նեղացնել: Բայց այդ ժամանակ չէի հասկանում: Չէի հասկանում, որ կարող եմ նրան այնպես նեղացնել, որ այլեւս երբեք չվերականգնվի: Ինչպե՞ս կարող է մարդ անսահման վիրավորել մեկ այլ մարդու:
Հարուկի Մուրակամի
Պատմության այս հատվածում մահացողը ես եմ: Ես եմ այդ միակը: Իսկ մեռնում եմ ես սիրուց, քանի որ սիրում եմ քեզ, սիրում եմ, Սեր՝ կրակի եւ արյան մեջ:
Պաբլո Ներուդա
Գտիր այն, ինչ սիրում ես, եւ թույլ տուր, որ այն քեզ սպանի:
Չարլզ Բուկովսկի
Կան պահեր, երբ կասկածում եմ ամեն ինչին: Երբ ափսոսում եմ ամեն ինչի համար, որ արել եմ քեզ համար եւ այն ժամանակի, որ ծախսել եմ մեր վրա:
Դեյվիդ Լեւիտան
Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ