Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն իրեն զգուշացրել էր, որ հարկավոր չէ «Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշվել»: Երեկ ուշ երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում նա ասել է, թե ինչպես է պատասխանել Ռայսին. «Մենք չենք ներքաշվի, Կոնդի', սիրելի'ս, սակայն դուք ի՞նչ կանեք, եթե նրանք, այնուամենայնիվ, ներխուժեն»: Ինչին ի պատասխան, ըստ Սահակաշվիլիի, Ռայսը պատասխանել է, որ չի կարծում, թե Ռուսաստանը կգնա այդ քայլին:
Սահակաշվլինի նաեւ պատմել է 2008-ի օգոստոսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցի մասին: «Երբ ռուսաստանյան բանակն արդեն դեպի Թբիլիսի էր շարժվում, ինձ զանգահարեց Բուշը: Նա հարցրեց. «Ինչպե՞ս ես այդտեղ, Միշա', այնքան էլ լավ չի, հա՞»: Ես նրան պատասխանեցի. «Այն, թե ես ինչպես եմ ինձ զգում, այնքան էլ կարեւոր չէ: Վաղը կարող է չլինեմ, սակայն կարծում եմ, որ Դուք չպետք է Ձեզ լավ զգաք, քանի որ Խորհրդային միությունը փլուզվեց Ձեր հոր նախագահության ժամանակ, իսկ եթե Ձեր նախագահության օրոք բանակը մտնի Թբիլիսի, Խորհրդային միությունը կվերականգնվի: Եվ ի՞նչ կգրեն Ձեր մասին պատմության մեջ»: Ըստ Սահակաշվիլիի` այդ զրույցից հետո, ԱՄՆ-ը որոշել է Վրաստան ուղարկել իր ռազմածովային ուժերը:
Վրաստանի նախագահի խոսքերով` ԱՄՆ-ը նաեւ լրջորեն մտածում էր Ռոքի թունելը ռմբակոծելու մասին, որով մտել էին ռուսական զորքերը: «Եվ ես ափսոսում եմ, որ ԱՄՆ-ը նման որոշում չկայացրեց»,- ասել է նա: