|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Гордон պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ 2008-ին, երբ հեռախոսազրույցի ժամանակ ծամել է փողկապը, չի իմացել որ իրեն նկարահանում են:
«Ես չգիտեի, որ ուղիղ եթերում եմ: Իսկ երբ մարդը միայնակ է մնում, հատկապես՝ նման իրավիճակում, ինչպես դուք ասացիք, կարող է անել ցանկացած բան: Այդ սովորությունն ինձ մոտ մնացել է դեռ «Արտեկ» պիոներական ճամբարից: Արդեն այնտեղ ես անտարբեր չէի փողկապի նկատմամբ: Այդ պատճառով, ինչպես տեսնում եք, ես դրանք չեմ կրում: Ես այժմ դիետա եմ պահում, ցանկանում եմ նիհարել: Դուք մտածում եք` ինչպես եմ այդքան նիհարել: Քանի որ հրաժարվել եմ փողկապներից»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական պատերազմը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսին՝ տևելով հինգ օր: Հենց այդ օրերին էր տեղի ունեցել վերոհիշյալ դեպքը: