Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը Երևանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում կազմակերպել էր ուժեղ երկրաշարժի սցենարով ուսումնական տարհանում։
Նախորդ երկու շաբաթների ընթացքում ՍՊԾ մասնագետներն ուսուցում, դասախոսություններ, կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ են տարել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ` ծանոթացնելով նրանց տարհանման կանոններին: Վարժանքի հիմնական նպատակն էր, գործնականում կիրառելով, ստուգել ու ամրապնդել երեխաների և մանկավարժների հմտությունները երկրաշարժի դեպքում անվտանգության վարքականոնների վերաբերյալ:
Ժամը 10.15-ին տրվեց տագնապի ազդանշան, ինչից հետո, քառահարկ դպրոցի 5 մուտքերից, 2,5 րոպեի ընթացքում տարհանվեցին դպրոցի բոլոր աշակերտներն ու աշխատակազմը` համապատասխանաբար 1076 և 84 հոգի: Հաշված վայրկյանների ընթացքում միջոցառման բոլոր մասնակիցներն արդեն դպրոցի սպորտային հրապարակում էին, որտեղ էլ դպրոցի զինղեկը տնօրեն Օֆելյա Պետրոսյանին զեկուցեց միջոցառման ավարտի և տարհանման բարեհաջող ընթացքի մասին:
Ամփոփելով թիվ 89 դպրոցում կայացած ուսումնական տարհանման արդյունքները` ՀՀ ԱԻՆ «սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հ. Պետրոսյանն ասաց. «Մեր խնդիրն է ուժեղ երկրաշարժի դեպքում դպրոցների աշակերտներին և աշխատակազմի անդամներին հնարավորինս արագ և ապահով դուրս բերել անվտանգ տարածք: Այսօրվա ուսումնական տարհանումը բարեհաջող ավարտվեց և անցավ շատ բարձր մակարդակով, չեղավ խուճապ ու հրմշտոց, երեխաներն ու մանկավարժները շատ լավ էին պատրաստված: Բոլորը շատ կազմակերպված դուրս եկան դպրոցի շենքից: Մենք նախապատրաստում ենք մանկավարժներին, որպեսզի հետագայում նրանք արդեն ինքնուրույն ծանոթացնեն երեխաներին երկրաշարժի վարքականոններին»: