կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-07 11:05
Առանց Կատեգորիա

Խարդախները

Երբ կբացահայտնվեն եւ կդատապարտվեն այն խարդախները, ովքեր անկախությունից ի վեր առնում-ծախում, թալանում եւ լափում են մեր երկիրը, երկիր, որ 600 տարի փափագել էր անկախ դառնալ, որը 70 տարի շենացվեց եւ, որպես ժառանգություն, փոխանցվեց անկախ Հայաստանին:

 

Լեւ Տոլստոյը մի առիթով ասել է. «Քաջության մասին ավելի շատ խոսում են վախկոտները, իսկ մեծահոգության մասին՝ խարդախները»

 

Եթե փորձենք վերհանել անկախացումից ի վեր Հայաստանի տնտեսական եւ, ընդհանրապես, բոլոր ոլորտներում իրականացված խարդախությունների փաստերը, ապա կարող ենք արձանագրել, որ խարդախությունների հիմնական հեղինակները գառան մորթու տակ թաքնված «մեծահոգի», «սրտացավ», «հայրենասեր» անձինք են՝ փողի մոլուցքին տրված, ամերիկյան դոլարի առջեւ մոմ վառող, որոնք թալանել են երկիրը՝ դեմ ելնելով օրենքներին, բայց ի տես աշխարհի ներկայացրել, թե իրենց համար բարձրագույն արժեքներ են հայրենիքը, արդարությունը եւ մարդու իրավունքները:

 

«Խարդախները» ֆիլմը պատմում է Հայաստանի հանքարդյունաբերությունում կատարված՝ «Սոթք»-ի, «Մարջան»-ի, «Հանքավան»-ի եւ այլ գործարքների, ինչպես նաեւ այն մարդկանց մասին, ովքեր զոհ են դարձել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության ղեկավարության խաբեությանը:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Խարդախները» ֆիլմում


 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: