|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն առանց պատճառաբանության մերժեց պետական բյուջեին զգալի վնաս հասցնելու համար մեղադրվող` սոցիալական ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի վճարային ծառայության պետ Հ.Գրիգորյանի կալանքը 296 մլն դրամի գրավով փոխելու մասին միջնորդությունը։
Արդեն հայտնել ենք , որ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը այսօրվա դատական նիստում միջնորդել էր՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոխարինել։ Որպես գրավի ապահովման միջոց` պաշտպանն առաջարկել էր, ընդհանուր առմամբ, 296 մլն 700 հազար դրամի ագրավ, որից 10 միլիոնը դրամի ձևով, իսկ մնացածը՝ անշարժ գույքի։