կարևոր
3502 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-07 23:36
Հասարակություն

Արցախցի Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց

Արցախցի Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց

Պարեկների կողմից ծեծի ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ի՞նչ ասեմ։ Սպասենք հաջորդին»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Արամ Երիցյանին այսօր կրկին ձերբակալել էին, դատարանը կրկին քննարկում էր խափանման միջոցի հարցը:

Նշենք, ավելի վաղ մերժվել էր քննիչի կողմից ներկայացված՝ Արամ Երիցյանին կալանավորելու վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդությունը, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել Արամ Երիցյանի եռօրյա ձերբակալումը։ Արամ Երիցյանի եւ պարեկների միջեւ տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել: