| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հարավաֆրիկյան Հանրապետության կարդինալ Ուիլֆրիդ Ֆոքս Նապիեն, ով մասնակցում էր կոնկլավի` Հռոմի պապի ընտրություններին, հայտարարել է, թե մանկապղծությունը հոգեկան հիվանդություն է և չպետք է միանշանակորեն հանցագործություն որակվի. հաղորդում է BBC-ն:
Կարդինալի խոսքերով` մարդիկ, որոնց նկատմամբ բռնություն է կիրառվել մանկության տարիներին, իսկ հետագայում էլ նրանք են նման վարք դրսևորել շրջապատի մարդկանց նկատմամբ, պետք է բուժզննում անցնեն:
Նապիեն ասել է, որ ճանաչում է մանկապղծության մեջ մեղադրվող երկու հոգևորականի, ովքեր մանկության տարիներին սեռական բռնության են ենթարկվել:
«Եթե ես` լինելով նորմալ մարդ, որոշել եմ խախտել օրենքը` հասկանալով, թե ինչ եմ անում, ապա ինձ պետք է պատժել: Խնդրում եմ ինձ մի ասեք, թե այդ մարդիկ պետք է քրեական պատասխանատվություն կրեն այնպես, ինչպես նրանք, ովքեր հասկանալով որոշել են անել դա: Չեմ կարծում, թե նման դեպքում պետք է պատժել, քանի որ այդ մարդն արդեն իսկ վնասված է»,- ասել է կարդինալը:
Նրա այս խոսքերը խստորեն քննադատվել են հասարակության լայն զանգվածի կողմից, ինչպեսև նրանց, ովքեր այդ հոգևորականների կողմից բռնության են ենթարկվել: