Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը շարունակվելու է գյուղատնտեսական վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման գործընթացը. Այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նա նշեց, որ գյուղատնտեսական վարկեր գյուղացիներին բանկերը տալիս են 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ գյուղացիական տնտեսություններն այդ վարկերը ստանում են 10 տոկոսով` մնացած 4 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից: «Այս վարկերից արդեն օգտվել են 43 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ, եւ տրամադրվել է 32 միլիարդ դրամից ավելի վարկային միջոցներ»,- ներկայացրեց գյուղատնտեսության նախարարը:
yerkir.am –ի հարցին, թե գյուղացիները բողոքում են, որ գյուղատնտեսական վարկերի ստացման ժամանակ բանկերը կիրառում են ռիսկերի կառավարման կրկնակի միջոցներ` նախ բարձր տոկոսադրույքով են վարկերը տրամադրվում եւ հետո` գրավադրվող գույքն են ցածր գնահատում, նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց, թե այդպիսի բան չկա, քանի որ տոկոսադրույքը սահմանված է պետության կողմից եւ ոչ մի բանկ այն բարձրացնելու իրավունք չունի:
Նախարարը հերքեց նաեւ կրկնակի երաշխիքների կիրառումը բանկերի կողմից, նշելով, թե այդպիսի բողոքներ իրենք չեն ստացել, ու եթե լինեն այդպիսի բողոքներ, կուսումնասիրեն եւ համապատասխան լուծումներ կգտնեն: