|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում քննարկվել է նշված պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կարգավորման, նորարարությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բանկային ծառայությունների գնաճի (ինֆլյացիայի), իրացվելիության խնդրին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Մարտին Գալստյանի մի քանի հարց է ուղղել՝ խոսելով նաև այն խնդրի մասին, որ բանկերը փողերը վերցնում են և չեն կարողանում տեղաբաշխեն։
Մանրամասն՝ տեսանյութում։