Ռուսաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսում են Skype-ի միջոցով զրույցները. գրում է Ведомости թերթը` հղում տալով տեղեկատվական անվտանգության մասնագետ Իլյա Սաչկովին:
Ըստ Սաչկովի` ՌԴ հատուկ ծառայություններն արդեն մի քանի տարի է, ինչ կարողանում են գաղտնալսել Skype-ը, նաև` պարզել օգտատերերի գտնվելու վայրը:
Microsoft ընկերությունը, 2011թ. գնելով Skype-ը, մտցրել է այդ ծառայության միջոցով զրույցների գաղտնալսման օրինական համակարգ, որը Microsoft-ը շնորհել է ոչ միայն ՌԴ-ին, այլև շատ այլ երկրների:
Ի դեպ Microsoft-ի ներկայացուցիչներն ու ՌԴ ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանություն չեն տվել: