կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 18:35
Քաղաքական

Պարոն Պուտինը սխալվում է. Րաֆֆի Հովհաննիսյան

Պարոն Պուտինը սխալվում է. Րաֆֆի Հովհաննիսյան

Господин Путин ошибаетсяՍերժ Սարգսյանին Մոսկվայում մեկ անգամ եւս հաղթանակի համար շնորհավորելու կապակցությամբ այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա վերահաստատեց իր` բազմիցս ասված այն միտքը, թե ռազավարական գործընկերությունը այդպես չի արվում, հայ ժողովուրդը պահանջում է իրական ռազմավարական գործընկերություն, որը հիմնված չէ ստի, կեղծիքի եւ վախի վրա, ռազմավարական գործընկերությունը պետք է հաստատվի հենց հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ:

 

Անդրադառնալով լրագրողների հնչեցրած հարցին, թե` ինքը չի՞ փոխի իր վերաբերմունքն այն երկրների հետ հարաբերությունների հարցում, որոնց ղեկավարները շնորհավորական նամակներ են հղում Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Հայաստանի Սահմանադրության տերը ՀՀ քաղաքացին է` ժողովուրդը, որը չի սխալվել ու կայացրել է իր որոշումը, եւ մենք առաջին հերթին դա պետք է հարգենք: Իսկ այն, որ տարբեր երկրներ այս կամ այն նպատակներով նամակներ են ուղարկում, դեռ չի նշանակում, թե մեր ժողովուրդը չկարողացավ հաղթել, ու այս կամ այն մեծ ու փոքր պետությունները հարգանքի են արժանի:

 

Հնչեցված այն հարցին էլ, թե երբ ԵԺԿ նախագահը շնորհավորեց Սերժ Սարգսյանին, արդյոք «Ժառանգությունը» չի՞ դադարեցնի այդ կառույցին իր անդամակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԵԺԿ նախագահը խախտեց իր գործառույթները: Եվ եթե ԵԺԿ-ն պետք է գնա նույն` կեղծիքի ճանապարհով, ապա ինքն ու «Ժառանգությունը» ոչ մի ընդհանուր բան չունեն ԵԺԿ-ի հետ: