|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը երեկ հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոյի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում Սերգեյենկոն նշել է, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը առողջապահության բնագավառում երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է եւ պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ` ձեւավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:
Առողջապահության նախարարը, մասնավորապես, ընդգծել է վրացական կողմի հետաքրքրվածությունը հեռաբուժության բնագավառում Հայաստանի փորձի նկատմամբ: Իսկ դեսպան Մանուկյանը հայկական կողմի համար կարեւոր է համարել Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից: