|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Իտալական «Միլան»-ի նախկին հարձակվող, ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզափակիչի` «Բարսելոնա» - «Միլան» պատասխան հանդիպումից իր սպասելիքներից:
«Վստահ եմ, որ միլանցիները կարող են անցնել քառորդ եզրափակիչ: Սակայն 2:0 հաշիվը դեռևս ոչինչ չի նշանակում, դա բավական չէ, որպեսզի վստահ լինել հաղթանակի վրա: «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն թիմերից է: Վաղաժամ եզրակացություններ անել պետք չէ: Սակայն չեմ կարող չընդունել, որ կատալոնացիներն այժմ իրենց բարձրության վրա չեն»,- ասել է ուկրաինացին:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումը` «Սան Սիրո»-ում, ավարտվել էր 2:0` հօգուտ «Միլան»-ի: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր` 23:45-ին: