Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Երեկ առավոտյան միջազգային շուկաներում ցնցումներ արձանագրվեցին, որոնք պայմանավորված էին ԱՄՆ բյուջեի ծախսերի հնարավոր կրճատումներով, ինչպես նաեւ Չինաստանի տնտեսությունում արձանագրված ոչ լավատեսական ցուցանիշներով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Սրա արդյունքում հումքային ապրանքների գները բորսաներում սկսեցին կտրուկ նվազել: Հայաստանի համար սա զգալի է այնքանով, որ իջնում են նավթի եւ պղնձի միջազգային գները: Նավթի գների անկումը կարող է հանգեցնել Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազմանը, ինչպես դա եղավ 2009 թվականին: Սա կարեւոր է նրանով, որ Հայաստան մտնող տրանսֆերտների ընդհանուր ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ: Իսկ պղնձի եւ ընդհանրապես գունավոր մետաղների գների անկումը վատ ազդեցություն է թողնում Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը գունավոր մետաղների հանքաքարերն են»,- գրում է «Հայկական ժամանակը»։