| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆրանսիայի գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայի վրա հարձակումը գիշերն է սկսվել, որպեսզի խուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական կառավարական այն օբյեկտների վրա, որոնք, ըստ այդ երկրների, քիմիական զենք են արտադրում:
Գերմանիան Ֆրանսիայի հետ միասին հանդես է գալիս Սիրիայում բանակցությունների նոր ֆորմատի դիրքերից, բանակցություններ, որոնցում ներգրավված կլինեն ազդեցիկ տերությունները, համարելով, որ Ժնևում, Աստանայում և Սոչիում տեղի ունեցած միջազգային բանակցությունները արդյունք չեն տալիս:
Ռուսական զինված ուժերը չեն խառնվել այս իրադարձություններին, թեև հետևել են դրանց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդ հարվածները անվանել է ագրեսիայի գործողություն: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այդ հարձակումը անվանել է անընդունելի և ոչ իրավաչափ: ՄԱԿ-ում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ԱՄՆ-ը իր քայլերով խորացնում է Սիրիայում մարդասիրական ճգնաժամը: