|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենթ Հարթլին, ելույթ ունենալով Վիեննայում անցկացվող` ԵԱՀԿ անվտանգության հարցերով ամենամյա կոնֆերանսի ժամանակ, կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին` ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը. հայտնում է ադրբեջանական Turan-ը:
«Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` մոտ ապագայում Փարիզում հանդիպելու առաջարկը: Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալթերի` բանակցություններն ավելի առարկայական դարձնելու կոչը ևս հնարավորություն է տալիս կողմերին խաղաղության գործընթաց գրանցել»,- ասել է նա:
Հարթլին ընդգծել է, որ ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ ջանքերը նույնպես կարող են օգնել հակամարտության կարգավորմանը:
Ամերիկացի քաղաքական գործիչը նաև հավելել է, որ, որպես Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը «շարունակում է հավատարիմ մնալ այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: