կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 15:20
Մշակույթ

Փետրվարի 19-ին տեղի կունենա Սուրեն Սարգսյանի՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 19-ին տեղի կունենա  Սուրեն Սարգսյանի՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը
Սիրելի ընկերներ,
Փետրվարի 19-ին տեղի է ունենալու առաջին՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքիս շնորհանդեսը, որը նվիրված է Բուշ ավագի քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ: Այն գրել եմ աշխատելով ԱՄՆ տարբեր արխիվներում՝ գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հետ: Գրքում չհրապարակված տեղեկութուններ կան «Գոբլի պլանի», «907-րդ բանաձևի», Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից պլանավորված ինտերվենցիայի մասին, որից Թուրքիան զերծ մնաց նաև անձամբ Բուշի ճնշման արդյունքում:
Աշխատել եմ Պենտագոնի, Պետդեպի, Սպիտակ Տան, անվտանգության խորհրդի, ԿՀԳ և այլ հիմնարկների արխիվներում, զրոււցներ եմ ունեցել հայ և ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կարծում եմ աշխատությունը հետաքրքիր կլինի քաղաքականությամբ, պատմությամբ և միջազգային հարաբերություններով զբաղվող ընթերցողների համար:
Այսպիսով, փետրվարի 19-ին, ժամը՝ 13:00-ին, Կոնգրես հյուրանոցում շնորհանդես և կլոր սեղան քննարկում հայ-ամերիկյան հարաբերությունների մասին «Բուշից մինչև Բայդեն»: