կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 09:58
Քաղաքական

ՀԱԿ-ն ընդդեմ Հրանտ Բագրատյանի. ՛՛Հրապարակ՛՛

ՀԱԿ-ն ընդդեմ Հրանտ Բագրատյանի. ՛՛Հրապարակ՛՛

Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը «տոտալ» տեռոր է իրականացնում «գծից շեղված» «Ազատություն» կուսակցության եւ նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որեւէ ակնարկ չի արել ՀԱԿ «ռեպրեսիաների» մասին եւ ՀԱԿ-ի դեմ: Նրա համակիրները, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում աշխատելու լիցենզիաներ եւ անցել են համապատասխան դասընթացներ, ինչպես, ասենք, «Ազատության» անդամ Կարինե Պետրոսյանը, չեն ներգրավվում հանձնաժողովներում, ներգրավվածներին էլ հետ են կանչում:

 

«Ժողովրդավարական հայրենիքի» նման, «Ազատության» դեպքում եւս փորձ է արվում պառակտել այն` ոմանց «տարհանելու» զուրաբյանական փորձված մեթոդով, եւ դա այն դեպքում, երբ Բագրատյանը ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն դեռ չի արել, ասել է, որ առժամանակ, մինչեւ ընտրությունների ավարտ, սառեցնում է իր անդամակցությունը: Ըստ ամենայնի, ՀԱԿ-ը «շտապեցնում» է Բագրատյանին, որ վերջինս հնարավորինս շուտ` մինչեւ ընտրությունների ավարտ, դուրս գա ՀԱԿ-ից, որովհետեւ մտածում են, որ հնարավոր է նրա ցույց տված ընտրական արդյունքները վերջինիս դարձնեն ընդդիմադիր նոր բեւեռ` խաթարելով ՀԱԿ ծրագրերը: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: