Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Մոսկվայում հայ մտավորականների հետ հանդիպման եկած ադրբեջանական պատվիրակությունը մանրամասն տեղեկացված է եղել, թե ովքեր են հայկական պատվիրակության անդամները: Բոլոր 4 մասնակիցների կենսագրությունների, պաշտոնների, կարգավիճակի, հրապարակային գործունեության մասին տեղյակ են եղել:
Հանդիպման ժամանակ փորձել են ավելի խորացնել իրենց իմացությունը` ով երբ է նշանակվել պաշտոնին, ինչ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ: Հետաքրքրվել են, թե նախկին նմանատիպ հանդիպումների մասնակիցներն ինչու ներգրավված չեն այս գործընթացում (նման հանդիպումներ են եղել 2004, 2006, 2008 թթ․):
Ասել են, որ տեղյակ են, որ վերջիններիս նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, հետաքրքրվել են դրանցով: Չեն թաքցրել, որ հետեւում են հայաստանյան հասարակական արձագանքներին եւ մասնավորապես այն բացասական վերաբերմունքին, որին արժանանում են հայ մտավորականները` իրենց հետ հանդիպելու համար: Հանդիպման ընթացքում կարեւոր դերակատարում է ունեցել Միխայիլ Շվիդկոյը, որն աչալրջորեն հետեւել է, որ խոսակցությունը դուրս չգա բարեկրթության հունից եւ տհաճ ավարտ չունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում