Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոր շենքի շինարարությունը սկսվել էր 2008 թվականին, որը դադարեցվել էր 2010-ին: Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրեց, որ նրանք ամենակարճ ժամանակում նոր շենք կունենան և շենքի շինարարությունը վերսկսվեց:
Ոստիկանության Գյումրիի բաժնի քառահարկ շենքն ունի բոլոր պայմանները լիարժեք իրավապահ գործունեություն իրականացնելու համար՝ ժամանակակից, հարմարավետ, լուսավոր աշխատասենյակներ՝ կահավորված ու հագեցված համակարգչային տեխնիկայով, հրաձգարան, մարզասրահ, ճաշարան, անձնագրային բաժանմունքի հատվածը բոլոր պայմաններն ապահովում է քաղաքացիներին արագ ու որակյալ սպասարկելու համար:
Իսկ շենքի բացումը խորհրդանշական էր՝ երեխաների ձեռքով, ինչն ընդգծում է ապագայի ոստիկանությունը կերտելու առաքելությունն ու հետևողականությունը: Բացման արարողությունից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: