կարևոր
3730 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-19 18:42
Քաղաքական Հասարակություն

ՔՊ֊ն նոր շենք գալուց առաջ ոչնչացրել է հաստաբուն ծառը

ՔՊ֊ն նոր շենք գալուց առաջ ոչնչացրել է հաստաբուն ծառը

Հանրապետության 47 հասցեում գտնվող «Բարգավաճի Հայաստան» կուսակցության, «Ազգ» օրաթերթի և այլ կազմակերպությունների նախկին շենքը վերանորոգվում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է այս հասցե։

Դեռ ապրիլ ամսին քաղաքապետարանի որոշմամբ Երևանի կենտրոնում տապալում էին հաստաբուն ծառերը` պատճառաբանելով, որ ծառերը կորցրել են իրենց կենսունակությունն ու դեֆորմացված են։

Արդյո՞ք ՔՊ-ի վերանորոգվող գրասենյակի մոտ գտնվող հաստաբուն ծառն էլ էր «կենսունակությունից զուրկ», որ այդպես կտրել են այսօր, թե՞ գործ ունենք ՔՊ-ականների` ամեն ինչ չորացնելու և ավերելու տխրահռչակ սովորույթի հետ։

Հայտնի չէ` արդյո՞ք առկա էր Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությունն այս զազրելի արարքի համար, և արդյո՞ք այն այդքան խանգարելու էր ՔՊ֊ականների աշխատասենյակների անդորրը։

Դատելով կտրված բնից, ծառը լիովին կենսունակ էր և կտրման ոչ ենթակա. դա է փաստում ծառաբնի` Yerkir.am կողմից արված լուսանկարը։

Հավելենք, որ Հանրապետության փողոցի վրա է գտնվում նաև ՀՅԴ կենտրոնական գրասենյակը (ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնը), որից քիչ հեռու էլ ՀՀԿ գրասենյակն է:

Անժելա Սեդրակյան

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին,

3-րդ կուրս