կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-09 14:28
Սպորտ

"Ռեալ"-ից ընդամենը մեկ ֆուտբոլիստ կվերցնեի. Սանդրո Ռոսել

"Ռեալ"-ից ընդամենը մեկ ֆուտբոլիստ կվերցնեի. Սանդրո Ռոսել

 

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը խոստովանել է, որ իր հիմնական հակառակորդից` Մադրիդի «Ռեալ»-ից, ընդամենը մեկ ֆուտբոլիստի է համակրում:

 

 

«Այդ թիմում կա ընդամենը մեկ ֆուբոլիստ, ով ինձ դուր է գալիս արդեն երկար տարիներ: «Ռեալ»-ում շատ են հիանալի ֆուտբոլիստները, սակայն նրանցից միայն մեկին կհրավիրեի մեր թիմ: Նրա անունը չեմ ցանկանում տալ, որպեսզի այս ամենը կրկեսի չվերածվի» , - ասել է ակումբի նախագահը:

 

 

Լրագրողները փորձել են հարցերի միջոցով գուշակել ֆուտբոլիստի անունը:

 

 

«Կասիլիա՞ս ասում եք, ոչ պետք չէ գուշակություններ անել: Կրիշտիա՞նու, ոչ ես երբեք  նրան մեր թիմ  չէի հրավիրի, անգամ անվճար», - ավելացրել է Ռոսելը: