Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանանց հանրապետական խորհուրդը սատարում է Սերժ Սարգսյանին:
«Ապահով Հայաստանը մեր այսօրվա ամենակարեւոր հրամայականն է արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու եւ երկիրն անցնցում դեպի ժողովրդավարություն տանելու ճանապարհին:
Ապահով Հայաստանը՝ պատերազմը մերժող ու խաղաղության ձգտող Հայաստանն է, յուրաքանչյուրիս եւ հատկապես զինվորի՝ հայ զինվորի անվտանգության երաշխիքը:
Միայն պատերազմ տեսած ու պատերազմով անցած մարդը առավելապես գիտի խաղաղության գինը, եւ այն պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Սերժ Սարգսյանն անցել է այդ ճանապարհը զինվորից մինչեւ հրամանատար եւ Գերագույն գլխավոր հրամանատար:
Նա եղել է մեր որդիների մարտական ընկերը, զինակիցն ու հրամանատարը:
Ապահով Հայաստան՝ նշանակում է խաղաղ եւ ուժեղ Հայաստան, ինքնորոշման իրավունքով ապրող ազատ Արցախ: Մենք այսպիսի Հայաստանի կողմնակիցն ենք:
Հետեւաբար 2013թ. Նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- ասված է նրանց տարածած հայտարարության մեջ: