կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 11:13
Արցախ

Զոհված ազատամարտիկների էլեկտրոնային թանգարան՝ www.anmahner. com

Զոհված ազատամարտիկների էլեկտրոնային թանգարան՝ www.anmahner. com

«Մեր նպատակը մեր հերոսների մասին ճշմարտությունը ներկայացնելն է»,- երեկ հայտարարել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը՝ զոհված ազատամարտիկների թանգարանի կայքի շնորհանդեսի ժամանակ։

Այսուհետ www.anmahner. com կայքում հնարավոր կլինի ծանոթանալ Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների կենսագրությանը, ինչպես նաեւ պատերազմին վերաբերող նյութերի։ Կայքում տեղադրված են Արցախյան պատերազմում զոհված եւ անհայտ կորած շուրջ 3300 ազատամարտիկների կենսագրություններն ու լուսանկարները։

Շնորհանդեսի ժամանակ Գալյա Առստամյանը նշեց, որ առայժմ կայքը հայերեն լեզվով է, սակայն նախատեսում են նաեւ անգլերեն եւ ռուսերեն տարբերակները, թեեւ դեռ նյութերը թարգմանելու հնարավորություն չունեն:

Կայքը ստեղծվել է ԼՂՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ։