կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 22:40
Հասարակություն

Նախօրեին Դեբեդն ընկած մեքենայի վարորդին դեռ չեն գտել

Նախօրեին Դեբեդն ընկած մեքենայի վարորդին դեռ չեն գտել

Հունիսի 17-ին, ժամը 11.35-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20.37-ին մթության և անբարենպաստ պայմաններից ելնելով աշխատանքներ դադարեցվել են:

Որոնողափրկարարական աշխատանքները կվերսկսվեն վաղը առավոտյան:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հունիսի 17-ին, ժամը 06.08-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ժամը 06.40-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:

Ժամը 11.34-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:

Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:

Վատ տեսանելիության պատճառով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն հունիսի 17-ին: