|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀԱԿ-ում տեղի ունեցող գործընթացները դոմինոյի էֆեկտով տարածվում են ՀԱԿ մնացյալ կուսակցությունների վրա: Բարդ ընտրության առջեւ է կանգնած նաեւ ՀԺԿ-ն, որի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն արդեն ապաքինվել է եւ սկսել է քաղաքական հանդիպումներ ունենալ` կողմնորոշվելու համար. գրում է «Ժողովուրդը»:
ՀԺԿ-ն հիացած չէ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գործունեությամբ եւ կողմ է ՀԱԿ ռոտացիոն կառավարման սկզբունքին, ինչը նշանակում է, որ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու սկզբունքը ՀԺԿ-ի համար նույնպես ընդունելի չէ: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու խնդրին, ապա ՀԺԿ-ն, ըստ ամենայնի, չի պաշտպանի Բագրատյանի թեկնածությունը: Բանն այն է, որ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վեճ է ծագել ՀԱԿ քաղխորհրդում` ՀԺԿ-ն ներկայացնող Ստեփան Մինասյանի եւ «Ազատություն» կուսակցությունը ներկայացնող Վոլոդյա Բրուտյանի միջեւ: Վերջինս պնդել է, որ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում` Տեր-Պետրոսյանից հետո, պետք է լինի Հրանտ Բագրատյանը` հաշվի առնելով վերջինիս անցած ուղին, կենսագրությունը, վաստակը: Սակայն Տեր-Պետրոսյանը որոշեց երկրորդ տեղում գրել Ստեփան Դեմիրճյանին: Հետագայում Տեր-Պետրոսյանը, պառլամենտ չմտնելով, իր տեղը զիջեց Բագրատյանին: