|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի հանդիպումը Հայաստանում Տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Սիմոնյանի հետ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ քննարկվել է հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի մարզերում վարձակալությամբ բնակվող սիիրահայերի բնակարանային վարձավճարների փոխհատուցման հարցը: Հայաստանի մարզերում բնակվող 11 սիրիահայ ընտանիքներ աջակցություն ստանալու նպատակով դիմել էին ՀՀ սփյուռքի նախարարություն:
Ֆելիքս Սիմոնյանը նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող օգնության չափը կազմում է 5 մլն ՀՀ դրամ: Փոխհատուցվելու են սիրիահայ այդ ընտանիքների դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների բնակարանային վարձավճարները: Նա հավաստիացրեց, որ վարձավճարների փոխանցումը կկատարվի առաջիկա 4-5 օրերի ընթացքում և, որ հիմնադրամի կողմից աջակցությունը շարունակական բնույթ է կրելու:
Խորհրդակցության ժամանակ հիմնադրամի տնօրենին փոխանցվեցին սիրիահայերի բանկային հաշվեհամարները: