Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
««ՉԻ» տեղեկություններով Էջմիածին քաղաքի ավագանին քաղաքապետը Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ որոշում է ընդունել 2016 թվականի հունվարի 1-ից թանկացնել մանկապարտեզների վարձավճարները, այսուհետ ծնողները ստիպված ևն լինելու 6000 դրամի փոխարեն վճարել 7000 դրամ։ Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետտ Վարդան Վարդանյանից։
Ի պատասխան «ՉԻ» հարցադրման «Ի՞նչ հիմնավորումով են թանկացել մանկապարտեզների վարձավճարները այն էլ սոցիալական ճգնաժամ ապրող մի քաղաքում, որտեղ նվազագույնը, ուր կարելի է աշխատանք գտնել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներն են, իսկ այստեղ աշխատավարձերը մնացել են նույնը». Վարդանյանը պատասխանեց. «Նախ 1000 դրամով չի ավելացել, այլ եղել է ընդամենը 500 դրամի թանկացում։ Մեր բյուջեն տեղական հարկերից է գոյանում և այդ բյուջեն չի ավելացել։ Իսկ քանի որ բարձրացել են կոմունալ վարձավճարները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։