Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել 2013 թ. դեկտեմբերի 27-ին սիրիահայ Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու մասին, և հանիրավի մեղադրանքներ են ներկայացվել ոստիկանությանը»,- հայտնում է ոստիկանությունը և հավելում.
«Իրականությունը հետևյալն է: 27.12.02013 թ., ժամը 17.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրանյան 24 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 17.50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից, ապա ժամը 18.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ բուժօգնության նպատակով իրենց մոտ են տեղափոխվել Արմենակ, Մանուկ և Քրիստ Բրուտյանները: 27.12.2013 թ. ոստիկանության Արաբկիրի բաժնում Սարգիս Բրուտյանը հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, իրենց պատկանող` Տիգրանյան 27 հասցեում գործող ավտոնորոգման կետում ծագած վիճաբանության ժամանակ ինքը և Արթուր Կարապետյանը քաշքշել են և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այնուհետև Արթուր Կարապետյանը հեռացել է, իսկ ավելի ուշ, ժամը 17.00-ի սահմաններում, խմբով եկել և ծեծի են ենթարկել իր հորը՝ Արմենակ Բրուտյանին ու եղբայրներին` Մանուկ և Քրիստ Բրուտյաններին:
ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արթուր Կարապետյանը իր եղբայր Ռազմիկ Կարապետյանի և հորեղբոր որդիներ` Ռաֆիկ և Դավիթ Զոհրաբյանների, Արսեն և Գեղամ Կարապետյանների, Գագիկ Գևորգյանի, Գագիկ Սահակյանի և մի քանի այլ ընկերների հետ, վերադառնալով ավտոտեխսպասարկման կետ, ծեծի են ենթարկել Արմենակ, Մանուկ և Քրիստ Բրուտյաններին: Նույն օրը Բրուտյաններին ծեծի ենթարկած անձինք ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություններ: Արմենակ և Քրիստ Բրուտյանները տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Արմենակ և Մանուկ Բրուտյաններին ցույց է տրվել ամբուլատոր, իսկ Քրիստ Բրուտյանին` ստացիոնար բուժօգնություն: 28.12.2013 թ. ոստիկանության Արաբկիրի բաժինը գրությամբ դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներ` Բրուտյանների բուժօգնության վերաբերյալ փաստաթղթերը ստանալու և նրանց դատաբժշկական կենտրոն ներկայացնելու համար:
28.12.2013 թ. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ստացվել է նրանց ամբուլատոր բուժօգնություն ստանալու վերաբերյալ բժշկական տեղեկանքները, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից դրանք ստացվել են 10.01.2014 թ.: 10.01.2014 թ. Մանուկ և Արմենակ Բրուտյանները հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, նրանց տրվել են բժշկական փաստաթղթերը, և նրանք ներկայացել են դատաբժշկական փորձաքննության: Սարգիս Բրուտյանին դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տրվել է 27.12.2013 թ., որը նույնպես ներկայացել է դատաբժշկական փորձաքննության: Քրիստ Բրուտյանը 08.01.2014 թ. բուժօգնության համար դիմել է «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ, որտեղ և նույն օրը կատարվել է հարցում Քրիստ Բրուտյանի բժշկական փաստաթղթերը ստանալու և դատաբժշկական փորձագետին ներկայացնելու համար:
Փորձաքննությունների եզրակացությունները 12.01.2014 թ. դրությամբ չեն ստացվել, ինչի պատճառով էլ արարքին իրավական գնահատական` մարմնական վնասվածքի ծանրության աստիճանի հետ կապված չի տրվել, որի պայմաններում միայն կարող է որոշվել համապատասխան խափանման միջոցի ընտրության հարցը:
Գործի քննությունը իրականացվում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի կողմից»: