կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 10:59
Հասարակություն

Ի՞նչ են գրում Facebook-ում օգտատերերը

Ի՞նչ են գրում Facebook-ում օգտատերերը

Վարդուհի Սիմոնյան, ‎լրագրող-ռեժիսոր

21-րդ դարում մարդուն սպանելու հազարավոր զարտուղի ճանապարհներ կան...էս ինչ միամիտ քիլլերներ են վարձվում, որ իսկի չեն կարողանում «մաքուր» աշխատել: Ուրեմն սա մահափորձ չէ, այլ ընտրությունը հետաձգելու կամ ստվերելու փորձ: Իսկ ինչու ընտրվեց Հայրիկյանը. որովհետեև պետականության փոշիացմանը համընթաց պետք է փոշի սարքել նաև անկախության սինվոլները: Իսկ հանցագործության շուտափույթ բացահայտման կոչերն, ուղղակի, անհարկի են հնչում մի երկրում, ուր 50-ից ավելի չբացահայտված քաղաքական սպանություն կա: Օրհնվի էն…

 

Արա Պապյան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, վերլուծաբան

Ոմանք փորձում են սաստել, որպեսզի մարդիկ կարծիքներ չարտահայտեն Հայրիկյանի դեպքի առնչությամբ: Կարծում եմ` ընդհակառակը, պետք է խրախուսել, որ մարդիկ իրենց տեսակետներն արտահայտեն: Սա իրավասու մարմիններին հնարավորություն կտա հարցին նայել նաև այնպիսի տեսանկյունից, որը հավանաբար իրենց մտքով չանցներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ ամենալուրջ քաղաքական որոշումները հաճախ կայացվել են հարցից հեռու մարդկանց տեսակետների հիման վրա, քանի որ նման մարդիկ կաշկանդված ու կաղապարված չեն իրենց մտքով: Օրինակ` վերջին դեպքերից. ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը սկզբնավորվել է մի ուսանողուհու պարզ առաջարկից: 

 

Օրինակ` ես չեմ կարծում, որ նրանք ովքեր կրակել են կամ պատվիրել են կրակել Հայրիկյանի վրա, նպատակ են ունեցել սպանել նրան: Երկու կրակոց մոտ տարածությունից, որոնցից միայն մեկն է դիպել անրակին` կա'մ ցածր պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, կա'մ հենց այդպես էլ նախատեսված է եղել:

 

Անահիտ Եսայան, լրագրող

Իրականում Հայրիկյանի դեմ մահափորձը մեր խայտառակությունն է, քանզի նա հայոց անկախ պետականության խորհրդանիշ -անհատներից է:

 

Արտակ Աղբալյան

Ամենևին չցանկանալով որևէ վերլուծություն անել կամ սեփական կարծիք ներկայացնել, այնուամենայնիվ, ինձ մի հարց է հուզում` ինչո՞ւ Հայրիկյանը...

 

Էմմա Ալեքսանդրյան

Սա հարված է Հայաստանին, հայ հասարակությանն ու ժողովրդին... ինչպես հոկտեմբերի 27-ը... դժվար է, ասելը հեշտ է, բայց միակ ելքը ՝ քաղաքական և պետական ղեկավարների ու գործիչների ( անկախ իրենց հայացքներից ու գաղափարներից) չվախենալն է, դիմակայելը և իրենց ճանապարհը շարունակելը... Պատվիրատուները պետք է զգան նման միջոցների անարդյունավետությունը

 

Զարուհի Բարսեղյան, ԿԲ 

Աստված մեզ բոլորիս հատկապես` հիմա շատ, շատ ա պետք: Տեր մի թող մեզ անՏեր, պահիր պահպանիր ժողովուրդս հայոց ու Հայաստանի Հանրապետությունը: Հայրիկյանը երեկ ցերեկը գնացել էր Աստծո տուն, եկեղեցի, Աստված իրան պահեց, ու մեզ էլ ոնց որ թե խնայեց:

 

Հարություն Հարությունյան, լրագրող

Այս պահին քանի ոչնչով չեմ կարող օգնել Հայրիկյանին, մնում է ցանկանալ կամք, որ անշուշտ ունի, առողջություն եւ շուտափույթ ապաքինում:

 

Էդիկ Հովսեփյան

Հետաքրքիր է, որ նախագահի թեկնածուները պետք է, որ լինեին ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ակտիվ հսկողության տակ ...

 

Պետրոս Ղազարյան, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ

Մենք բոլորս Հայրիկյան ենք…

 

Երան Գույումջեան

Նախագահական թեկնածու, Ազգային Ինքնորոշում միաւորման նախագահ Պարոյր Հայրիկեանի դէմ կատարուած մահափորձը հերթական ապացոյցն է մեր երկրին մէջ տիրող ԲՌՆՈՒԹԵԱՆ, ԱՀԱԲԵԿՈՒՄԻ մշակոյթին...Նման մթնոլորտին մէջ, «դեմոկրատիաե, «ժողովրդավարութիւնե, «մարդկային իրաւունքներե բառերն ու բառակապակցութիւնները կը մնան լոկ վերացական հասկացութիւններ, որոնք երբեք միս ու արիւն չդարձան Հայաստանի Հանրապետութեան անկախացման քսանամեայ տարիներուն....Իսկ խօսիլ ազատ ու արդար «ընտրութեանե մասին անհեթեթութիւն է պարզապէս....

 

Սագօ Արեան, բանաստեղծ

Ծանր Գիշեր էր ...... Հոգուս վրէն:

 

Զոհրապ Եգանյան

Ֆեյսբուքահայությունը հասունանում է, գովելի է: