Իրանը հունիսին նախանշված նախագահական ընտրություններին յուրահատուկ ձեւով է պատրաստվում: Euronews-ի հաղորդմամբ` կազմվել է լրատվամիջոցների «սեւ ցուցակ», որում ներառված են զանգվածային լրատվության բոլոր այն միջոցները, որոնք, ըստ Թեհրանի, համագործակցում են երկրից դուրս գործող պարսկալեզու հակակառավարական լրատվական գործակալությունների հետ: Հենց այդ համագործակցության համար էլ այսօր հետախուզվել է 4 ընդդիմադիր խմբագրություն եւ ձերբակալվել մի քանի լրագրող: