կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 08:56
Հասարակություն

Ընտրություններին ընդառաջ ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում լրատվական դաշտում. «Հրապարակ»

Ընտրություններին ընդառաջ ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում լրատվական դաշտում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ապրիլի 2-ին սպասվող ընտրություններին ընդառաջ ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում նաև լրատվական դաշտում։ Մասնավորապես, ոմանք արագ գրանցում և վաճառքի են հանում առցանց լրատվական կայքեր, որոնք թեև չեն զբաղվում դասական լրատվության ստեղծմամբ (նյուզմեյքինգով) և չունեն վարկանիշ, սակայն կարող են նախընտրական քարոզչություն իրականացնել և որոշակի դերակատարում ունենալ։ Ֆեյսբուքում բավարար տարածում ունեցող էջերի ու պրոֆիլների միջոցով այս կայքերում տեղադրված քարոզչական ու հատկապես հակաքարոզչական նյութերը կտարածեն և դիտումներ ցույց կտան պատվիրատուներին։ Նորաստեղծ բիզնես-կայքերն իրար նման են դիզայնով և ծախսված ռեսուրսների բանակով, ինչը խոսում է այն մասին, որ հիմքը նույն «շաբլոնն» է։ Դրանց արժեքն էլ տատանվում է 100-150 հազար դրամի շրջանակներում։ Սա, ըստ էության, լրատվական դաշտի և լրագրողական սկզբունքների դեմ ուղղված հերթական քայլն է, որով վերջնականապես կվարկաբեկեն մամուլն ու լրագրողներին»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։