|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարություն են տարածել իրենց՝ հունվարի 28-ին Փարիզում կայացած հանդիպման մասին:
«Խաղաղ գործընթացը խթանելու նպատակով համանախագահները նախարարների հետ շարունակեցին իրենց քննարկումները աշխատանքային առաջարկի շուրջ, որը նրանք կողմերին ներկայացրել էին 2012թ. հոկտեմբերին: Նրանք մտքեր փոխանակեցին վստահությանն ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցառումների մասին:
Համանախագահները վերահաստատեցին իրենց` 2011թ. ապրիլի 14-ի և 2012թ. հուլիսի 13-ի հայտարարությունները և նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի օդանավակայան և օդանավակայանից քաղաքացիական թռիչքներին վերաբերող խնդիրները:
Արտգործնախարարները և համանախագահները ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափ: Արտգործնախարարները վերահաստատեցին իրենց աջակցությունը խաղաղ կարգավորմանը և բանակցությունները շարունակելուն: Նախարարները և համանախագահները համաձայնեցին առաջիկա շաբաթներին անցնել խաղաղ կարգավորման հետագա քննարկումներին»,- նշված է համանախագահների և արտգործնախարարների հայտարարության մեջ: