|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ զինված ուժերն իր առջև դրված ծանրագույն խնդիրն իրականացնում են' ամեն օր ձեռք բերում խաղաղություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով` վերջին երկու տարիներին հստակ ուշադրություն է դարձվել վաշտի հրամանատարների գործունեությանը, ինչը և նպաստել է բանակում հանցագործությունների թվի նվազմանը:
Ըստ նրա` զինուժի կարևորագույն խնդիրներից է սերժանտային կազմի կայացումը, անհրաժեշտ է գրավիչ դարձնել զինվորականի աշխատանքը: Նա կարևորեց հատկապես մարտական հերթապահությունն ապահովող զինվորների անվտանգությունը:
«Նրանք ևս կարիք ունեն պաշտպանության: Մեր յուրաքանչյուր հենակետ վերածվել է մի փոքրիկ ամրոցի: Դրա շնորհիվ անցյալ տարի ոչնչացվել են տասնյակ դիվերսիոն խմբեր»,- տեղեկացրեց Ջամալյանը:
Անդրադառնալով աղջիկների զինվորական ծառայության անհրաժեշտությանը` նա ասաց, որ պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի աղջիկները ևս կարողանան իրենց դրսևորել այդ ասպարեզում: Բայց չպետք է մոռանալ մեր ազգային մտածելակերպը` բնավ պարտադիր չէ` կանայք զորակոչվեն բանակ: