Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 16-ի գիշերը երկու անհայտ անձանց կողմից բարբարոսաբար ջարդվել եւ վնասվել են Իջեւանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պետական սեփականություն հանդիսացող 1987 թ. քանդակ «Հայոց հրեշտակ» եւ 1986 թ. քանդակ «Մայրություն» հուշարձանները:
ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանը կատարվածի մասին գրությամբ դիմել է Իջեւանի քաղաքապետին: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է Իջեւանի բնակիչ 1960թ. ծնված Մ. Ղալումյանը: Կատարվում է նախաքննություն:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական Մարինե Ավանեսյանը yerkir.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը դեպքի առիթով հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ա. Գեւորգյանի հետ: Վերջինս առաջարկել է ՊՈԱԿ-ի տնօրենին տեղեկանք տրամադրել հուշարձաններին հասցված վնասի չափի մասին: Ինչ վերաբերում է հուշարձանին պատճառված վնասի չափին, ապա, ըստ Ավանեսյանի, մասնագիտական աշխատանքային խումբն այն կգնահատի համապատասխան ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո:
«Ուսումնասիրությունից հետո կհստակեցվի նաեւ, թե ինչպես է հնարավոր վերականգնել ջարդված արձանները: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածի համաձայն` հուշարձանը վնասած անձը պատասխանատվություն է կրում կատարած արարքի համար: Օրենքը նախատեսում է նաեւ պատճառած վնասի վերականգնում վերջինիս կամ վերջինների կողմից»,- ասաց Ավանեսյանը` հավելելով, որ մշակույթի նախարարության մասնագիտական խումբը իրավապահ մարմիններին տեղեկանք կներկայացնի հուշարձաններին հասցված վնասի չափի մասին: