կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 18:18
Քաղաքական

Էդ Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա. «Իմ քայլի» պատգամավորը սպառնում է սյունեցիներին

Էդ Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա. «Իմ քայլի» պատգամավորը սպառնում է սյունեցիներին

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում սպառնում է սյունեցիներին՝ վստահեցնելով, թե «էդ Սյունիքում որևէ մեկը անպատիժ չի մնա»։

«Իրենք շատ լավ գիտեն, թե ինչեր են արել, և շատ լավ գիտեն, թե այսօր իրենք ինչ են անում, այո՛, իրենք անպատիժ չեն մնա»,- հոխորտում է Ա․Դավոյանը:

Հարցին՝ ի՞նչ է դա նշանակում, վերջինս պատասխանում է. «Դե, ինչ կնշանակի, դա արդեն կտեսնենք»:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամի իր ալիքում  վերահրապարակելով այս հարցուպատասխանը՝ գրել է․ «Այս թերուս վայ-հաշվապահը, որ 2018 թ. մայիսին բառիս բուն իմաստով լացում էր Բաղրամյան 26-ի շենքում՝ ապագա կապիտուլյանտին խնդրելով, որ «իրեն ավելի լավ պաշտոն տա», հիմա համարձակվում է հոխորտալ Սյունյաց հերոսական ժողովրդի դեմ։ Ես միշտ ջանացել եմ այսօրինակ մանր-մունր հիշատակումներ չանել, բայց դե, երևանյան լեզվով ասած՝ այս մարդիկ լրիվ հաբռգել են ու պիտի հակահարված ստանան»։